ՇՆՈՐՀԱՎՈՐ ՄԱՐՏԻ 8


Շնորհավոր Ձեր տոնը`մարտի 8-ը:Գարնանային այս գեղեցիկ օրը թող անսահման ջերմություն,սեր ու խնդություն բերի Ձեզ և Ձեր ընտանիքներին:Ձեր նվիրական իղձերը, չկատարված երազանքներն այսօր թող ի կատար ածվեն:Թող խաղաղ անցնի Ձեր յուրաքանչյուր օրը,Ձեր ընտանիքներում միշտ տիրի անդորրը:Հավատացեք,որ ամուր ընտանիք ու կայուն երկիր ունենալու հիմնաքարը Ձեր իսկ ձեռքերում է,ուրեմն եղեք միշտ առողջ ու ապրեք երկար:Այս օրը թող ազդարարի թարմության,բարձր տրամադրության սկիզբը, ու այն պահպանվի երկար:
.jpg&container=blogger&gadget=a&rewriteMime=image%2F*)
Մարտի 8-ը մեր դպրոցում
Մարտի 8-ը մեր դպրոցում անցավ շատ հետաքրքիր և ուրախ:Մեր դպրոցի երեխաները պատերին փակցրել էին սիրելի մաղթանքներ՝գեղեցիկ զարդարանքներով, իսկ ավարտական դասարանը պատրաստել էր մեծ անակնկալ:Ուսուցչուհիների դպրոց մտնելուն պես, նրանք բոլորին նվիրեցին ծաղիկներ՝ նրանց առավոտը դարձնելով հիանալի:ՍԻՍԱԿԱՆ ԶՈՐԱՄԱՍԸ 20 ՏԱՐԵԿԱՆ Է...
Այս օրերին Սիսիանի կենտրոնական հրապարակը «զինվորական հանդերձի մեջ է»: «Մարտադաշտ» հիշեցնող տեխնիկան ու տեսարանները հուշում են, որ Սիսական գունդը լրջորեն է նախապատրաստվել իր ծննդյան 20 ամյակին: Գունդ, որ որսորդական հրացաններից է հասել մարտական հզոր տեխնիկայի, եւ ֆիդայի տղերքի գնդից վերաճել պրոֆեսիանալ զինվորականների գնդի:
Սիսակ Նահապետի անվան հրապարակում,տեղի ունեցավ
շքեղ միջոցառում որին մասնակցում էին մի շարք բարձրաստիճան հյուրեր, զինվորականներ, պատերազմին մասնակից վետերաններ, ինչպես նաև հրապարակ էին դուրս բերել Սիսիանի և մի շարք այլ զորամասների զինվորներին: Ամբողջ միջոցառման ընթացքում զինվորները մարդկանց ցուցադրում էին իրենց զենքն ու զինամթերքը, ծանոթացնում բանակային կյանքին, պատմում զանազան պատմություններ: Մենք ականատես եղան նաև թե ինչպես են զինվորները ճաշ պատրաստում իրենց համար և թե ինչպես են սնվում ամբողջ օրը: Հետաքրքիր ելույթներով ու բազմազան մաղթանքներով ավարտին հասավ միջոցառումը: Բոլորը ցնծության մեջ էին, քանի որ 20 տարիների ընթացքում նման բան Սիսիան քաղաքում առաջին անգամ էր եղել:

.jpg)
ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ ԲՈԼՈՐԻՍ ՄԵՐ ԱՄՈՒՐ, ՀԶՈՐ ԶՈՐԱՄԱՍԻ ԾՆՆԴՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ :.jpg&container=blogger&gadget=a&rewriteMime=image%2F*)

Комментариев нет:
Отправить комментарий