12.01.2013

Սպորտային լուրեր. Շաքի - Շաղաթ բասկետբոլային հանդիպում



14.11.2013  Շաքիի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ Շաքի և Շաղաթ բասկետբոլի առաջնությունը: Առաջնությանը մասնակցեցին տասերորդ դասարանի աշակերտուհիները:

Խաղը ընթանում էր շատ արագ և սպասումնալից: Բոլորը սպասում էին,  թե ինչպիսի ավարտ կունենա, քանի որ մինչ երկրորդ խաղակեսը հաշիվը հավասար էր: Բայց արդյունքում Շաղաթը կարողացավ հաղթանակ տանել՝ տաս գնդակի առավելությամբ:

Համայնքային լուրեր. Շաքի գյուղում տեղի է ունեցել դժբախտ պատահար...


23.11.2013 թվականին Շաքի գյուղում տեղի ունեցավ դժբախտ պատահար: Այրվել էր ամբողջությամբ Շաքի գյուղի բնակիչ Մուրադ Գալստյանի անասնագոմը: Դեպքի վայր էին եկել հրշեջները և ոստիկանները: Ճիշտ է հրշեջները ժամանեցին բավականին  ուշ ու քիչ պարունակությամբ ջրով, սակայն գյուղացիների համառ պայքարով կարողացան մարել կրակը:

11.08.2013

Շաքի գյուղի պատմությունը

Սյունիքի մարզի Շաքի գյուղն ընկած է Սիսիան  քաղաքից վեց կիլոմետր հյուսիս-արևմուտք, 1720մ բարձրության վրա: Այն

պատմության մեջ հիշատակվում է սկսած 5-րդ դարից: 1828-1829թթ. Պարսկաստանից մոտ 25 ընտանիքներ ներգաղթել են գյուղ և որոնք էլ հանդիսացել են համայնքի ներկայիս բնակչության նախնիները: Հետագայում այստեղ տեղափոխվել են նաև Սիսիանի տարբեր գյուղերից: Գյուղ են թափանցել նաև ադրբեջանցիներ,