2.05.2015

ՕՐ ԵՐԿՐՈՐԴ`05.02.2015

Այսօր`(05.02.2015) կրկին մենք հավաքվեցինք նւյն ժամին դպրոցում: Այսoր թիմը անբողջացել էր մեզ էին միացել առաջին օրվա բացակա երեխաները: Սկզբում մենք կատարեցինք ներկա բացակա, լրացրեցինք անդամների թերթիկը: Այնուհետև սկսեցինք անփոփել երեկվա աշխատանքը և երեխաներին նստեցրեցինք իրենց խմբերում աշխատանքը ավելի հեշտ դարձնելու համար: Խմբերին բաժանեցինք մեկական թղթեր՝ֆլիպչարդ, և նրանք սկսեցին իրենց տրված թեման կարճ համառոտագրել: Երեխաները ընտրել էին Մայրենի լեզուն և Օտար լեզուներ թեմաները: Սկզբում երեխաներին տրվեց ժամանակ և սկսեցինք աշխատել: Ընթացքում մենք ավագ ներկայացուցիչներս նոր մտքեր էինք մտածում,դասընթացը ավելի հետաքրքիր դարձնելու նպատակով: Երեխաներին սովորեցրինք ներկայանալու ճիշտ կանոները, ինչպես տպավորություն թողնել առաջին իսկ վարկյանից հանդիսատեսի վրա: Ամեն ինչ կարծես շատ արդյունավետ է անցնում երեխաները մեծ  ոգևորությամբ լսում են մեզ: Արդեն ներկայացումներից հետո երեխաներին տրվեց մի փոքր ընդմիջում: Ընդմիջումից հետո երեխաների հետ մի փոքրիկ խաղ խաղացինք, երգեցիք Սյունյաց սարեր երգը, և իհարկե Հայաստանի օրհներգը: Վերջում երեխաները սկսեցին զվարճալի երգեր երգել և այդպես ավարտին հասցնել այդ օրը:  Ամեն ինչ շատ լավ էր.: Մշակեցինք նաև պլաններ հաջորդ հանդիպման համար:













































Ողջույն սիրելի  ԵԼԱԿ-ի անդամներ:  Սյունիքի երիտասարդ լրագրողների առցանց կետրոնը կրկին Ձեր ուշադրությանն է արժանացնում մի շատ հետաքրքիր ու արդյունավետ ծրագիր որի մասնակիցները հենց սյունեցիներն են:  Ծրագիրը իրականացվում է Զարթոնք-89 ԲՀԿ-ի  և Սյունիքի ԵԼԱԿ -ի աջակցությամբ: Ծրագրի նպատակն է դպրոցներում համախմբել հատուկ ուշադրության կարք ունեցող երեխաներին և նրանց հետ համատեղ իրականացնել ողջ ծրագիրը:  Ծրագրի համար մեզ տրամադրել են 30.000 դրամ, որը պետք է օգտագործվի անրաժեշտ գրենական պարագաների և երեխաների թեթև սննդի համար:  Ծրագիրը իրականացնելու ենք չորս փուլով, երկուսից-երեք ժամ տևողությամբ: Ծրագրի ողջ ընթացքը կլուսաբանվի մեր էջում: Սյունիքի ԵԼԱԿ-ի կողմից խոստանում եմ որ ամեն ինչ կլինի թափանցիկ ու ճշգրիտ:



Առաջին օր 04.02.2015

Այսօր`( 04.02.15) Շաքիի միջն. դպրոցում իրականացավ ԵԼԱԿ -ի կողմից կազմակերպված ծրագիրը:  Ամեն ինչ սկսվեց այսպես...


Առաոտյան ժամը 12.30-ին ես Աննաս հավաքեցի ամբողջ անրաժեշտ պարագաները և գնացի դպրոց: Ինձ միացան Արևիկը, Նելլին,Նունեն ու որոշեցինք որ հենց այսօրվանից պետք է սկսենք: Հավաքեցինք երեխաներին տասից-տասնյոթ  տարեկան և սկսեցինք աշխատել: Նախ ես Աննաս ներկայացրի թե ինչի համար ենք հավաքվում, թե որն է մեր այցի նպատակը: Երեխաների համաձայնությամբ սկսեցինք աշխատանքները: Երեխաների հետ միասինք սկսկեցինք մշակել կանոններ որոնք մեզ պետք կգան այս օրերի ընթացքում: Կանոններից հետո ընտրեցինք մի թեմա և սկսեցինք քննարկումները: Առաջին խումբը կարծես թե մրցակցության մեջ էր մտել երկրորդ թմի հետ: Սկսեցինք մեր աշխատանքը որը շատ լավ ու հետաքրքիր էր անցնում: Կազմակերպեցինք փոքրիկ խաղ-մրցույթ, և ողջունեցինք հաղթող խմբին: Երեխաների հետ սովորեցինք Գուսան Աշոտի Սյունաց Սարեր երգի մի փոքրիկ քառատող: Երգից հետո երեխաներին հյուրասիրեցինք քաղցրավենիքով: