7.15.2014

Հուլիսի 12-ին, համաձայն նախապես մշակված ծրագրի, "Գրասեր" ինտելեկտուալ-ճանաչողական մրցախաղի մասնակիցները "Սիսիանի հելսինկյան ակումբ" ԻՀԿ կամավորների հետ միասին մաքրման և բարեկարգման աշխատանքներ կատարեցին Աղիտուի Մահարձան հուշակոթողի և վերջինիս հարող տարածքում: Աշխատանքները հավուր պատշաճի կատարելուց հետո երիտասարդներն այցելեցին նաև Որոտնաբերդ, Մելիք-Թանգի կամուրջ և Որոտնավանք, ծանոթացան նաև այդ տարածքներում առկա խնդիրներին: Իսկ վերջում էլ մի լավ վայելեցին իրենց կատարած աշխատանքի պտուղները` կազմելով նաև հետագա աշխատանքների նախագծերը:

Комментариев нет:

Отправить комментарий