12.01.2013

Համայնքային լուրեր. Շաքի գյուղում տեղի է ունեցել դժբախտ պատահար...


23.11.2013 թվականին Շաքի գյուղում տեղի ունեցավ դժբախտ պատահար: Այրվել էր ամբողջությամբ Շաքի գյուղի բնակիչ Մուրադ Գալստյանի անասնագոմը: Դեպքի վայր էին եկել հրշեջները և ոստիկանները: Ճիշտ է հրշեջները ժամանեցին բավականին  ուշ ու քիչ պարունակությամբ ջրով, սակայն գյուղացիների համառ պայքարով կարողացան մարել կրակը:
Հրդեհի առաջացման պատճառը, գյուղացիների ասելով,  Մուրադ Գալստյանի հարևան Պետիկ Առաքելյանի մեղքով է: Նա իր սեփական այգում աշխատելիս մաքրել է տարածքը և այրել կուտակված աղբը: Դա եղել է 20-25 մետր հեռավորության վրա դեպքի վայրից: Սակայն ոստիկանները պարզել են, որ պատահարը նրա մեղքով չէ: Սակայն Պետիկ Առաքելյանը չի հրաժարվել օգնություն ցուցաբերելուց և մինջև այսօր էլ գյուղացիներից հավաքում է անասնակեր՝ օգնելով Մուրադ Գալստյանին: Ինչպես նաև նա իր վրա է վերցրել անասնագոմի վերանորոգման ծախսերը:




Комментариев нет:

Отправить комментарий