3.11.2014

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՄԱՐՏԻ 8




Շնորհավոր Ձեր տոնը`մարտի 8-ը:Գարնանային այս գեղեցիկ օրը թող անսահման ջերմություն,սեր ու խնդություն բերի Ձեզ և Ձեր ընտանիքներին:Ձեր նվիրական իղձերը,  չկատարված երազանքներն այսօր թող ի կատար ածվեն:Թող խաղաղ անցնի Ձեր յուրաքանչյուր օրը,Ձեր ընտանիքներում միշտ տիրի անդորրը:Հավատացեք,որ ամուր ընտանիք ու կայուն երկիր ունենալու հիմնաքարը Ձեր իսկ ձեռքերում է,ուրեմն եղեք միշտ առողջ ու ապրեք երկար:Այս օրը թող ազդարարի թարմության,բարձր տրամադրության սկիզբը, ու այն պահպանվի երկար:




Մարտի 8-ը մեր դպրոցում

Մարտի 8-ը մեր դպրոցում անցավ շատ հետաքրքիր և ուրախ:Մեր դպրոցի երեխաները պատերին փակցրել էին սիրելի մաղթանքներ՝գեղեցիկ զարդարանքներով, իսկ ավարտական դասարանը պատրաստել էր մեծ անակնկալ:Ուսուցչուհիների դպրոց մտնելուն պես, նրանք բոլորին նվիրեցին ծաղիկներ՝ նրանց առավոտը դարձնելով հիանալի:







Շնորհավորում եմ բոլորիս...Մեր դպրոցը կարողացավ ապացուցել, որ կարող է հասնել  տարբեր նվաճումների...ԵՎ այսօր կարծես մենք հնարավորություն ունեցանք հաղթելու` dasaran.am-ի, Ամանորին նվիրված նկարների մրցույթում: Մեր դպրոցը ճանաչվեց լավագույնը և որպես մրցանակ շահեց համակարգիչ և տարբեր հետաքրքրաշարժ գրքեր: Մենք բոլորս նույն հետաքրքրությամբ և սիրով քվյարկում ենք մեր դպրոցի օգտին, սպասելով նորանոր հաղթանակների.: Շնորհակալություն նրանց ովքեր քվյարկել են մեր օգտին և այսքան ժամանակ մեր կողքին են: 


3.02.2014

Գտնել լուծումներ...


Մեր համայնքում կա մի շարք հիմնախնդիրներ, որոնք ունեն լուծման կարիքներ: Այդ հիմնախնդիրներից են՝

... Որոտան գետի վտակներից մեկի ՝Շաքիի գետի մաքրումը:
...Շաքիի ջրվեժի տարածքի  մաքրումը:
...Հուշարձանների անմխիթար վիճակի բարելավումը:
...Ճանապարհների կարգավորումը: