
14.11.2013 Շաքիի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ Շաքի և Շաղաթ բասկետբոլի առաջնությունը: Առաջնությանը մասնակցեցին տասերորդ դասարանի աշակերտուհիները:
Խաղը ընթանում էր շատ արագ և սպասումնալից: Բոլորը սպասում էին, թե ինչպիսի ավարտ կունենա, քանի որ մինչ երկրորդ խաղակեսը հաշիվը հավասար էր: Բայց արդյունքում Շաղաթը կարողացավ հաղթանակ տանել՝ տաս գնդակի առավելությամբ:
Հարցազրույց Շաքի միջնակարգ դպրոցի աշակերտների հետ.
Հարցվար՝ Աննա Ռուստամբեկյան
Պատասխանեց ՝Քրիստինե Զախարյանը
Ի՞նչ եք կարծում արդյոք արդար խաղ էր.
- Այո: Քանի որ ես չեմ կարծում, որ մեր տարիքում անարդարությունն կարող է անգամ խաղի մեջ հանդես գալ: Իսկ ինչ վերաբերվում է խաղին, խաղը ուղղակի շատ հրաշալի էր: Ապրենք մենք:
Ի՞նչ եք կարծում արդյոք արդար խաղ էր.
- Ոչ: Քանի որ Շաղաթի թիմը շատ պատրաստակամ էր, իսկ մեզ անգամ չենել զգուշացրել: Ես կարծում եմ, որ մենք ուղղակի պատրաստ չէինք:
Ուսուցիչների խոսքը ուղղված երեխաներին:
Ֆիսկուլտուրայի ուսուցիչ՝ Հ.Համբարձումյան:
- Երեխեք ջան ապրեք, շատ լավ խաղ էր: Շնորհավորում եմ երկու թմերին էլ: Ցանկանում եմ, որ միշտ ավելի մեծ հաղթանակներ ունենաք: Ես չեմ համարում, որ դա պարտություն էր, քանի որ մենք բոլոս էլ գիտենք, որ սա ուղղակի խաղ է: Եկեք չնեղանանք մեկս մյուսից ու մնանք միշտ շատ լավ ընկերներ:
Комментариев нет:
Отправить комментарий