6.29.2014


Սիսիանի պատմության թանգարանում հունիսի 27-ին կազմակերպվել էր փոքրիկ զեկուցում նվիրված հայ ավանդական ընտանիքին, թե ինչպիսի արժեքների կրող են եղել հայ ավանդական ընտանիքները, և ինչպես է փոխվել արժեհամակարգը այսօր, ներկաները շատ քիչ էին, կարելի է ասել նեղ շրջապատով կազմակերպված միջոցառում էր, իսկ հյուրեը և' ավագ և' նոր սերնդի ներկայացուցիչներ էին, և նայելով նրանց դեմքների արտահայտություններին, զգացվում էր որ մեծ անահմաձայնություն կա նրանց մեջ, սկեսուրներին ուրախացնում էր այն փաստը, որ առաջ հարսները չեն խոսել, չեն պահանջել, իսկ ջահելները սարսափում էին լսելով թե ինչ անաստված կարգեր են եղել առաջ: Հատկապես երբ ասվեց, որ աղջկան ամուսնացնելիս, մայրը մի քար է դրել գրպանը և ասել, երբ այս քարը խոսի, դու էլ կխոսես....
Անկեղծ ասած ինձ շատ երջանիկ զգացի, որ 21-րդ դարում եմ ապրում, որ այժմ հարսները ավելի շատ են խոսում, որ կանայք էլ խոսքի իրավունք ունեն, ավելին այսօր նրանք հավասար են տղամարդկանց և' իրավուքներով, և' պարտականություններով, և չնայած փոխվել է ամեն ինչ, սակայն այժմ էլ բոլորը աշխատում են վառ պահեն ընտանիքի օջախը, ամեն գնով պահպանեն ընտանիքը:
Ցանկանումեմ որ բոլորի ընտանիքներում միշտ վառ լինի Աստծո լույսը, որպեսզի ընտանքիները ստեղծվեն փոխադարձ սիրով, հարգանքով: Սիրեցեք զմիմյանս........




2014թ. Հունիսի 27-ին Սիսիան էին ժամանել և իսկական իրարանցում առաջացրել Հայաստանի տարբեր մարզերից, աշխարհի մի շարք երկրներից երիտասդարդներ, որոնք Հայստանում էին «Համաշխարհային հայկական երիտասարդական ՈՍՏԱՅՆ» ՀԿ -ի կողմից իրականացվող «ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑԻՆ ԸՆԴԱՌԱՋ» ծրագրով, արտասահմանցի հյուրերը առաջին անգամ էին Սիսիանում, և հնադիպում-քննարկում ունեցան Սիսիանի ՀԿ-ների ներկայացուցիչների, Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանի հետ, քննարկվեցին Սիսիանում փախստականներիսոցիալ-տնտեսական կարգավիճակի, երիտասադական մայրաքաղաքի ծրագրերի, հաջորդ տարիներին այդ ծրագրերի շարունակականության ապահովման, երիտասարդներին հուզող այլ հիմնախնդիրների շուրջ: 
Հանդիպումը տեղի ունեցավ Վորլդ Վիժնի Սիսիանի գրասենյակում, որտեղ Kristina Aleksanyan-ը հակիճ ներկայացրեց իրենց կազմակերպությունը, իրականացվող ծրագրերը, Վորլդ Վիժնի կողմից Սյունիքի մարզի ավելի քան 2200 երեխաների հովանավորչական ծրագրի մասին:
Հյուրերը այցելեցին մեր անզուգական ջրվեժը տեսնելու, չնայած ստիպված էին նախ գլխավոր ճանապարհից մինչև ջրվեժ քայլել, իսկ հետո էլ շատ երկար սպասել, մինչև ջրվեժը կբացվեր: Չնայած այդ ամենին, հիացած էին մեր Շաքեի ապշեցուցիչ գեղեցկությամբ, էլ ոնց չապշեին, երբ ես ինքս եմ ամեն անգամ տեսնելուց նորովի հիանում:
Սա համարենք ևս մեկ հյուրընկալություն եիրտասարդական մայրաքաղաքի ծրագրերի շրջանակներում, և հուսանք, որ այդ երիտասարդներից շատերը էլի ցանկություն կունենան այցելել Սիսիան..........չէ որ մենք ուրիշ ենք.....
Ստորև ներկայացվում է լրացուցիչ տեղեկատվություն ծրագրի վերաբերյալ.
http://irakan.info/full_lrahos.php?id=16403և