11.08.2013

Շաքի գյուղի պատմությունը

Սյունիքի մարզի Շաքի գյուղն ընկած է Սիսիան  քաղաքից վեց կիլոմետր հյուսիս-արևմուտք, 1720մ բարձրության վրա: Այն

պատմության մեջ հիշատակվում է սկսած 5-րդ դարից: 1828-1829թթ. Պարսկաստանից մոտ 25 ընտանիքներ ներգաղթել են գյուղ և որոնք էլ հանդիսացել են համայնքի ներկայիս բնակչության նախնիները: Հետագայում այստեղ տեղափոխվել են նաև Սիսիանի տարբեր գյուղերից: Գյուղ են թափանցել նաև ադրբեջանցիներ,
որոնք մինչև 1990թ. հասցրել են գերազանցել հայ գյուղացիներին:

Շաքի գյուղի վերջին ներգաղթ և արտագաղթը տեղի է ունեցել 1990-ականներին, երբ գյուղի ազերի բնակիչները արտագաղթեցին, և նրանց փոխարեն գյուղ եկան Ադրբեջանից մազապուրծ փաշած գրեթե 100-ից ավելի հայ ընտանիքներ: Այժմ գյուղն ունի 430 ծուխ` 1600 բնակիչներով, որոնցից 20-30 ընտանիքներ փախստականներ են: Գյուղի վարչական տարածքը կազմում է 6067 հա: Բնակչությունը հիմնականում զբաղված է գյուղատնտեսական մթերքների արտադրությամբ: Գյուղն ունի միյնակարգ դպրոց, մանկապարտեզ, գրադարան, կուլտուրայի տուն: Շաքի գյուղը հարուստ է անդեզիտա-բազալտի, ավազի, կոպիճի և խմելու ջրի պաշարներով: Գյուղի կողքով հոսում է Շաքի գետը, որը սկիզբ է առնում աղբյուրներից: Գետի վրա կառուցված էհիդրոէլեկտրակայան, որը գործարկվել է 1936 թվականին և ունի 800 կվտ հզորություն: Շաքին հայտնի է նաև իր ջրվեժով:

Ըստ ավանդության Շաքի ջրվեժն կրում է այն սևաչյա ու երկարավարս հայուհու անունը, որը գերադասեց քարածերպից իրեն կիրճը նետել, քան ենթարկվել Լենկ-Թեմուրի հարեմ տանելու մտադրությամբ իրեն հետապնդող արյունռուշտ զինորների դժնի կամքին: Շաքեի վարսերի պես ջուրը սահում է 18 մ բարձրությունից և կիրճում ստեղծում անկրկնելի մի հրաշք պատկեր, անզուգական գեղեցկությամբ: Այն իրավամբ համարվում է Սյունյաց բնաշխարհի <<Յոթ հրաշալիքներից>> մեկը և իր գեղեցկությամբ գրավել է բազմաթիվ զբոսաշրջիկների ուշադրությունը:



Комментариев нет:

Отправить комментарий