Հուլիսի 12-ին, համաձայն նախապես մշակված ծրագրի, "Գրասեր" ինտելեկտուալ-ճանաչողական մրցախաղի մասնակիցները "Սիսիանի հելսինկյան ակումբ" ԻՀԿ կամավորների հետ միասին մաքրման և բարեկարգման աշխատանքներ կատարեցին Աղիտուի Մահարձան հուշակոթողի և վերջինիս հարող տարածքում: Աշխատանքները հավուր պատշաճի կատարելուց հետո երիտասարդներն այցելեցին նաև Որոտնաբերդ, Մելիք-Թանգի կամուրջ և Որոտնավանք, ծանոթացան նաև այդ տարածքներում առկա խնդիրներին: Իսկ վերջում էլ մի լավ վայելեցին իրենց կատարած աշխատանքի պտուղները` կազմելով նաև հետագա աշխատանքների նախագծերը:
7.15.2014
6.29.2014

Անկեղծ ասած ինձ շատ երջանիկ զգացի, որ 21-րդ դարում եմ ապրում, որ այժմ հարսները ավելի շատ են խոսում, որ կանայք էլ խոսքի իրավունք ունեն, ավելին այսօր նրանք հավասար են տղամարդկանց և' իրավուքներով, և' պարտականություններով, և չնայած փոխվել է ամեն ինչ, սակայն այժմ էլ բոլորը աշխատում են վառ պահեն ընտանիքի օջախը, ամեն գնով պահպանեն ընտանիքը:
Ցանկանումեմ որ բոլորի ընտանիքներում միշտ վառ լինի Աստծո լույսը, որպեսզի ընտանքիները ստեղծվեն փոխադարձ սիրով, հարգանքով: Սիրեցեք զմիմյանս........

.jpg)
Հանդիպումը տեղի ունեցավ Վորլդ Վիժնի Սիսիանի գրասենյակում, որտեղ Kristina Aleksanyan-ը հակիճ ներկայացրեց իրենց կազմակերպությունը, իրականացվող ծրագրերը, Վորլդ Վիժնի կողմից Սյունիքի մարզի ավելի քան 2200 երեխաների հովանավորչական ծրագրի մասին:
Հյուրերը այցելեցին մեր անզուգական ջրվեժը տեսնելու, չնայած ստիպված էին նախ գլխավոր ճանապարհից մինչև ջրվեժ քայլել, իսկ հետո էլ շատ երկար սպասել, մինչև ջրվեժը կբացվեր: Չնայած այդ ամենին, հիացած էին մեր Շաքեի ապշեցուցիչ գեղեցկությամբ, էլ ոնց չապշեին, երբ ես ինքս եմ ամեն անգամ տեսնելուց նորովի հիանում:
Սա համարենք ևս մեկ հյուրընկալություն եիրտասարդական մայրաքաղաքի ծրագրերի շրջանակներում, և հուսանք, որ այդ երիտասարդներից շատերը էլի ցանկություն կունենան այցելել Սիսիան..........չէ որ մենք ուրիշ ենք.....
Ստորև ներկայացվում է լրացուցիչ տեղեկատվություն ծրագրի վերաբերյալ.
http://irakan.info/full_lrahos.php?id=16403և

3.11.2014
ՇՆՈՐՀԱՎՈՐ ՄԱՐՏԻ 8


Շնորհավոր Ձեր տոնը`մարտի 8-ը:Գարնանային այս գեղեցիկ օրը թող անսահման ջերմություն,սեր ու խնդություն բերի Ձեզ և Ձեր ընտանիքներին:Ձեր նվիրական իղձերը, չկատարված երազանքներն այսօր թող ի կատար ածվեն:Թող խաղաղ անցնի Ձեր յուրաքանչյուր օրը,Ձեր ընտանիքներում միշտ տիրի անդորրը:Հավատացեք,որ ամուր ընտանիք ու կայուն երկիր ունենալու հիմնաքարը Ձեր իսկ ձեռքերում է,ուրեմն եղեք միշտ առողջ ու ապրեք երկար:Այս օրը թող ազդարարի թարմության,բարձր տրամադրության սկիզբը, ու այն պահպանվի երկար:
.jpg&container=blogger&gadget=a&rewriteMime=image%2F*)
Մարտի 8-ը մեր դպրոցում

Շնորհավորում եմ բոլորիս...Մեր դպրոցը կարողացավ ապացուցել, որ կարող է հասնել տարբեր նվաճումների...ԵՎ այսօր կարծես մենք հնարավորություն ունեցանք հաղթելու` dasaran.am-ի, Ամանորին նվիրված նկարների մրցույթում: Մեր դպրոցը ճանաչվեց լավագույնը և որպես մրցանակ շահեց համակարգիչ և տարբեր հետաքրքրաշարժ գրքեր: Մենք բոլորս նույն հետաքրքրությամբ և սիրով քվյարկում ենք մեր դպրոցի օգտին, սպասելով նորանոր հաղթանակների.: Շնորհակալություն նրանց ովքեր քվյարկել են մեր օգտին և այսքան ժամանակ մեր կողքին են: 
3.02.2014
Подписаться на:
Сообщения (Atom)